Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Բելառուսը ՀԱՊԿ արտահերթ նիստում առաջարկել է օպերատիվ քայլեր ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի կարգավորման համար

Սեպտեմբեր 13,2022 23:51

BelTA-ի փոխանցմամբ՝ Հայաստանի նախաձեռնությամբ գումարված ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստում Բելառուսի Անվտանգության խորհրդի  ​​քարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչը երկրի նախագահի հանձնարարությամբ ներկայացրել է Բելառուսի հանրապետության տեսակետը։

Ըստ նույն աղբյուրի, Բելառուսի սկզբունքային դիրքորոշումն այն է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտությունը խաղաղ կարգավորման այլընտրանք չունի, այն պետք է լուծվի բացառապես քաղաքական եւ դիվանագիտական ​​մեթոդներով։ «Ստեղծված իրավիճակը պահանջում է մանրակրկիտ ուսումնասիրություն»,-նշված է հայտարարության մեջ։

«Առաջարկվել են քայլեր, որոնք հնարավոր են օպերատիվ կարգով ձեռնարկել։ Այդ թվում՝  ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի մեկնումը հակամարտության գոտի, որպեսզի երկրների ղեկավարների համար  մանրամասն զեկույց պատրաստվի, Քարտուղարության եւ ՀԱՊԿ միասնական շտաբի աշխատանքային խմբի ստեղծում՝ իրավիճակը վերլուծելու եւ առաջարկներ մշակելու համար»,-ասված է հայտարարությունում։

 Պատրաստեց՝ Նելլի ԲԱԲԱՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930