Լրահոս
Օրվա լրահոսը

«Լավ, ՀԱՊԿ-ից դուրս եկանք, ո՞րն է մեր այլընտրանքը»․ Վահե Հակոբյան

Սեպտեմբեր 18,2022 22:36

«Լավ, ՀԱՊԿ-ից դուրս եկանք, ո՞րն է մեր այլընտրանքը»,- լրագրողների փաստմանը՝ ՀՀ-ում անցկացվում են ՀԱՊԿ-ից դուրս գալու պահանջով ցույցեր, այսպես արձագանքեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ ԱԺ երկու ընդդիմադիր խմբակցությունների 6 պատգամավորներ այսօր փակ հանդիպում ունեցան ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ։

Վահե Հակոբյանն ասաց՝ Նենսի Փելոսիին հարցրել են՝ արդյոք դատապարտելո՞ւ են Ադրբեջանին ոչ միայն խոսքով, այլև գործողություններով, քննարկել են ընդհանուր առմամբ ՀՀ-ում եղած ժողովրդավարության մակարդակը, ներկայացրել իրենց կալանավորված ընկերների խնդիրները։ Վահե Հակոբյանի ձևակերպմամբ՝ Նենսի Փելոսին համարժեք գնահատական է տվել այդ մտահոգություններին։ Խոսելով Ադրբեջանի կողմից հրահրված պատերազմական գործողությունների մասին Նենսի Փելոսիի հետ քննարկումներից՝ պատգամավորը նշեց․ «Իրենք շատ բաներից տեղյակ էին։ Պատերազմական իրավիճակից, ամեն ինչից տեղյակ էին, փորձում են գտնել այն եղանակը, որը կզսպի ադրբեջանցիներին-թուրքերին։ Ըստ երևույթին իրենք անելու են քայլեր»։

Հարցին՝ հնարավո՞ր է Նենսի Փելոսիի հայտարարություններից հետո Ադրբեջանը գնա նոր ագրեսիայի, ի՞նչ զարգացումներ սպասել, Վահե Հակոբյանը պատասխանեց․ «Տիկին Փելոսիի և նրա գործընկերների հայտարարությունները գնահատում եմ դրական։ Այնպիսի իրավիճակում ենք գտնվում, որ ցանկացած միջնորդություն, որ կբերի մեր տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն, մեր կողմից ողջունելի է։ Գրեթե մեր պատմության մեջ մենք այսպիսի բարդ իրավիճակում չենք եղել։ Ինչ-որ մեկը, որ կարողանա վերլուծել՝ վաղն ինչ է լինելու, դժվարանում եմ հավատալ, որ նման մարդ կա։ Ցանկացած ուղղությամբ կարող է իրադարձությունները զարգանան ամեն վայրկյան»։

Հակառուսական կոչերի առիթով էլ ասաց․«Լավ, ՀԱՊԿ-ից դուրս եկանք, ո՞րն է այլընտրանքը, որպեսզի մենք վաղը ՀԱՊԿ-ից դուրս գանք։ Նորից եմ ասում՝ մենք չենք խոսում 1997-ի մեր՝ Ռուսաստանի հետ պայմանագրի մասին, որ ունենք ռուս-հայկական համատեղ զորախումբ, այս ամենը և Ռուսաստանի՝ իներտ պահելը, որը, բնական է, տրամադրություններ է փոխում, և դա ինչ-որ տեղ արդարացված է»։

Լրագրողները փաստեցին՝ այսօր Երևանում է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի գլխավորած պատվիրակությունը, և նա հայտարարել է, որ ՌԴ-ն ցանկանում է ավելի բարելավել հարաբերությունները ՀՀ-ի հետ, այս առիթով Վահե Հակոբյանն արձագանքեց․ «Օվերչուկի այցը վաղուց էր պլանավորված։ Ինքը 250 հոգանոց պատվիրակությամբ է ժամանել Հայաստան, որպեսզի տնտեսական համագործակցություն ընդլայնենք»։

Տաթև ՀԱՐՈՒԹՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930