Լրահոս
Օրվա լրահոսը

«Նորից ցնցվում ենք»․ երկրաշարժ՝ Գյումրիում

Սեպտեմբեր 27,2022 18:40

Քիչ առաջ Գյումրիում երկրաշարժ տեղի ունեցավ․ այն հատկապես զգալի էր բազմաբնակարան  շենքերում։

Գյումրու բազմաբնակարան Անի թաղամասի բնակիչներից ոմանք արդեն իսկ գրառումներ են կատարել՝ նշելով, որ բավական ուժեղ էր, ջահերը մի քանի վայրկյան ճոճվում էին։

Գյումրու կենտրոնում բնակվողներից մեկն էլ նշել է․ «Ոնց որ թե ցնցվում ենք»։

Օգտատերերից մեկն էլ նշել է, որ երկրաշարժը զգացել են նաև Վանաձորում։

Պաշտոնական տեղեկություն դեռ չկա, թե որն է էպիկենտրոնը ու քանի բալ ուժգնությամբ է տեղի ունեցել։

Քիչ առաջ ԱԻՆ-ը հայտնեց, որ այսօր՝ տեղական ժամանակով ժամը 18:08-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 14:08-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40․93⁰ և արևելյան երկայնության 42․74⁰ աշխարհագրական կոորդինատներով Թուրքիայի Արդահան քաղաքից 19 կմ հարավ, օջախի 10 կմ խորությամբ, 5․1 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 7 բալ: Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզում՝ 2-3 բալ և Երևան քաղաքում՝ 2 բալ ուժգնությամբ։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930