Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ղազախ գործընկերոջը ներկայացրել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի վերջին լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը

Հոկտեմբեր 07,2022 21:40

Հոկտեմբերի 7-ին Երևանում տեղի են ունեցել խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև։ Հայկական պատվիրակությունը ներկայացնում էր ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը, ղազախականը՝ ԱԳ նախարարի տեղակալ Երմուխամբետ Կոնուսպաևը:

Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել է երկկողմ հարաբերությունների օրակարգի ու եվրասիական տարածաշրջանում բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերի լայն շրջանակ:

Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային անվտանգային խնդիրներին և միջազգային օրակարգի հրատապ հարցերին։ Այս համատեքստում Մնացական Սաֆարյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի վերջին լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը՝ ընդգծելով ուժի և ուժի կիրառման սպառնալիքով սեփական առավելապաշտական նկրտումներին հասնելու Ադրբեջանի որդեգրած քաղաքականության անընդունելիությունը:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31