Լրահոս
Օրվա լրահոսը

Քանի դեռ ամենքն իր խնդրով է ոտքի կանգնում, քանի դեռ բոլորս միասին ոտքի չենք կանգնում երկիր ունենալու, իսկ հետո էլ՝ լավ երկիր ունենալու համար՝ պրոբլեմները միայն ավելանալու են. Բաբկեն Պիպոյան

Հոկտեմբեր 12,2022 16:16

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանի ֆեյսբուքյան գրառումը

Մի օր «Փեթակի» ժողովուրդն է ոտքի կանգնում պաշտպանելու սեփական բիզնեսը, մի օր ուսանողներն են ոտքի կանգնում՝ պաշտպանելու սեփական բուհը, մի օր, մի շենքի բնակիչներ են ոտքի կանգնում՝ շենքի մոտակայքում ապօրինի կառուցապատման դեմ, մի օր վարորդները՝ ԱՊՊԱ-ի թանկացման դեմ, մի օր մի այլ խումբ՝ բարձրաձայնելու մի այլ խնդրի մասին և այսպես շարունակ:

Տարբեր օրեր, տարբեր խմբեր, տարբեր խնդիրներ, տարբեր լուծումներ:

Բողոքողների և ոտքի կանգնողների, սեփական իրավունքները պաշտպանողների դեմ, իհարկե, ոչինչ չունեմ՝ չեմ էլ կարող ունենալ: ՀԱՏՈՒԿ չնշեցի անհետ կորած կամ գերեվարված տղաների ծնողների և հարազատների բողոքի ձայնի մասին, որ հարցը կենցաղային խնդիրների հետ նույն հարթությունում չլինի, հիմա էլ նշում եմ, պարզապես, որ ավելի պատկերավոր լինի, թե ինչու ՉԵՄ էլ կարող բողոքողների կամ ձայն բարձրացնողների դեմ բան ունենալ:

Բայց, քանի դեռ ամենքն իր խնդրով է ոտքի կանգնում, քանի դեռ բոլորս միասին ոտքի չենք կանգնում Երկիր ունենալու, իսկ հետո էլ՝ Լավ Երկիր ունենալու համար՝ պրոբլեմները միայն ավելանալու են: Շատ ավելի շատ են ոտնահարվելու առանձին խմբերի առանձին իրավունքներ, շատ ավելի շատ են լինելու առանձին խմբերով բողոքողներն ու դժգոհողները:

Հ.Գ. Քանի դեռ Երկիր ունենալու երաշխիք տվող չկա, քանի ավելի Լավ Երկիր ունենալու բանաձևող չկա, քանի քաղաքական օրակարգում այսօրվա իրավիճակի մեղավորության «նախկին-ներկա» դիսկուրսն է, Երկիր ունենալու և ապագայի օրակարգ չենք էլ ունենալու:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31