Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախի ապագայի հետ կապված հարցերում Արցախի քաղաքական ուժերը միասնական են»․ Արայիկ Հարությունյան

Հոկտեմբեր 21,2022 14:53

Արցախի Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում այն հարցին՝ արդյոք Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կնքվելիք Խաղաղության պայմանագրով կկանխորոշվի Արցախի ապագան, Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը այսպես պատասխանեց․ «Որեւէ պայմանագիր չի կարող կանխորոշել Արցախի ապագան, եւ տարածքային ամբողջականության միջազգային նորմը գերակա չէ ազգերի ինքնորոշման իրավունքի նկատմամբ։ Մեր պայքարը լինելու է ազգերի ինքնորոշման իրավունքի շրջանակներում։ Ի՞նչ է պետք է այսօր անել․․․Հայաստանը եւ Ադրբեջանը պետք է կնքեն խաղաղության պայմանագիր։ Մենք որպես հայ՝ առաջին հերթին շահագրգռված ենք Հայաստանի Հանրապետության կայունության, Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման առումով, բայց արցախահայերի ինքնորոշման իրավունքը չի կարող ստորադասվել։ Կամ այդ պայմանագիրը չի կարող խոչընդոտել մեր պայքարին»։

Իսկ այս իրավիճակում ինչպե՞ս է պատկերացնում Արցախի հետագա ճակատագիրը, իր վաղվա օրը ինչպե՞ս պետք է պատկերացնի Արցախի շարքային քաղաքացին։ Այս հարցերին էլ նախագահն այսպես արձագանքեց․ «Մենք պահպանել ենք Արցախի դե ֆակտո անկախությունը եւ պետք է շարունակենք ապրել անկախ երկրի կարգավիճակով, իհարկե կան նաեւ ամենօրյա խնդիրներ։ Պետք է ֆիքսենք, որ պետք է պայքարենք՝ առաջին հերթին ապրելով Արցախում, պետք է զարգացնենք Արցախը, շարունակենք մեր հարաբերությունները տարբեր երկրների հետ, ու ժամանակը հաստատ աշխատելու է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի օգտին»։

Արայիկ Հարությունյանի խոսքով, հասարակությանն ամենամտահոգող հարցն այն է, թե ով ինչպես է իր ապագան պատկերացնում՝ Արցախո՞ւմ, թե՞ Արցախից դուրս․ «Իմ ընտանիքն այսօր գտնվում է Արցախում, իմ բարեկամական շրջանակը գտնվում է Արցախում, իմ երեխաները հաճախում են Արցախի կրթական հաստատություններ։ Այլ մտադրություններ չունենք, մենք շարունակելու եմ ապրել Արցախում։ Արցախի պայքարի հաջողությունը արձանագրելու ենք՝ հենց բոլորս այդպես մտածենք։ Եթե մենք չապրենք Արցախում, պայքարն անիմաստ է դառնում։ Արցախը լքելը ի չիք է դարձնում այն ամենը, ինչի մասին խոսել ենք տասնամյակներով»։

Հարցին՝ արդյոք Արցախի քաղաքական ուժերը Արցախի ապագայի հետ կապված հարցերում միակա՞մ են, Արայիկ Հարությունյանն այսպես պատասխանեց․ «Ռազմավարական առումով ՝ այո, մեր բոլորի նպատակը եւ պատկերացումները նույնն են։ Իհարկե, կլինեն նաեւ որոշ տարաձայնություններ, բայց գլխավոր նպատակը նույնն է։ Բարեբախտաբար մեր բոլոր որոշումներ կայանում են միասնական տարբերակով, համաձայնեցված։ Եվ նշենք, որ այո՛, միասնական ենք»։

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31