Լրահոս
Օրվա լրահոսը

Անի Հովսեփյանը Եվրոպայի առաջնության եզրափակչում է

Հոկտեմբեր 21,2022 19:07

Բռնցքամարտի Հայաստանի կանանց ազգային հավաքականի առաջատար, 70 կգ քաշային Անի Հովսեփյանը Բուդվայում ընթացող Եվրոպայի առաջնության կիսաեզրափակչում առավել քան համոզիչ հաղթանակ տարավ Չերնոգորիայի ներկայացուցիչ Տամարա Ռադունովիչի նկատմամբ եւ իր համար ապահովեց առնվազն արծաթե մեդալ:

Մեր մարզուհին, որ այսօր ընտրվել է EUBC-ի գործկոմի անդամ, ցույց է տալիս, թե իրականում ինչպիսին պետք է լինի բռնցքամարտը: Նրա՝ երկու ձեռքերով հարվածաշարերը որպես կանոն հասնում են նպատակին եւ ցնցում մրցակցին: Հենց այդպիսի հարվածաշարերից մեկի արդյունքում ռինգի մրցավարը երկրորդ ռաունդում բաց արեց հաշիվը, ինչն ավելի ընդգծեց Անի Հովսեփյանի առավելությունը: Մենամարտի ավարտին հաղորդավար մրցավարը հայտարարեց, որ կողային բոլոր հինգ մրցավարներն էլ հաղթանակը շնորհել են Անի Հովսեփյանին:

Ի դեպ, եթե այս առաջնությունում լավագույն բռնցքամարտիկի անվանակարգ կա, Անին, անկասկած, դրա անվերապահ հավակնորդն է:

Ավելի վաղ, 63 կգ քաշային կարգում Սոնա Հարությունյանը մեծ տարբերությամբ պարտվել էր ուկրաինուհի Մարիյա Բովային: Մեր մարզիչները նպատակահարմար չէին գտել, որ մեր բռնցքամարտիկը պայքարը շարունակի երրորդ ռաունդում:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31