Լրահոս
Ինչպես է ստեղծվել ԱԲ-ն
Օրվա լրահոսը

Իրանի քաղաքացին ցանկացել է պայթեցնե՞լ ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատունը

Հոկտեմբեր 23,2022 16:33 Share
Աջակցեք aravot.am-ին
Irani despanatun

Aravot.am-ի տեղեկություններով, օրերս ՀՀ-ում գտնվող ԻԻՀ քաղաքացի Մ.Ա.-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ ԱԱԾ:

Ըստ այդմ, իր ծանոթներից ԻԻՀ քաղաքացի Շ. Զ.-ն, որը նույնպես ՀՀ-ում է գտնվում, իրեն հայտնել է հոկտեմբերի 1-ին իր կողմից նախապատրաստվող ահաբեկչության մասին: Ըստ հաղորդման, ԻԻՀ քաղաքացին ցանկացել է պայթեցնել Երեւանի Բուդաղյան-1 հասցեում գտնվող ԻԻՀ դեսպանության շենքը։

Ահազանգի առիթով ՀՀ ԱԱԾ-ում նախաքննություն է ընթանում:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել