Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

ԵԽ խորհրդարանականներն ընդգծել են իրենց պատրաստակամությունը’ սատարելու արցախահայությանը

Նոյեմբեր 01,2022 22:22

ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի ղեկավարած պատվիրակությունը ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցչությունում ընդունել է Եվրոպական Խորհրդարանի մի խումբ պատգամավորների

Նոյեմբերի 1-ին ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցչությունում ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի ղեկավարած պատվիրակությունն ընդունել է ԵԽ խորհրդարանականներ, Եվրոպական Խորհրդարանի նիդերլանդցի պատգամավոր, ԵԺԿ քաղաքական խմբի անդամ Արցախի հետ ԵԽ բարեկամության խմբի համահիմնադիր Պիտեր Վան Դալենին, ԵԽ նախկին փոխնախագահ, իտալացի անկախ պատգամավոր Ֆաբիո Մասիմո Կաստալդոնին, գերմանացի պատգամավոր, ԵՊՌ քաղաքական խմբի անդամ Լարս Պատրիկ Բերգին։

Զրուցակիցները քննարկել են 44-օրյա պատերազմի հետևանքներն ու Արցախի Հանրապետության շուրջ ծավալվող քաղաքական զարգացումները, անդրադարձ է կատարվել արտաքին քաղաքական շփումներում Արցախի համար ի հայտ եկած խոչընդոտներին։

Կողմերը մտքեր են փոխանակել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության ներկա փուլի, Արցախի ժողովրդի անվտանգ ու խաղաղ կյանքի իրավունքի, ինչպես նաև Ադրբեջանի ձգտումների զսպման հարցերի շուրջ։

Հյուրերն իրենց կամքն են հայտնել Արցախի կողքին լինել այս խնդիրների բարձրաձայնման հարցում և ընդգծել են իրենց պատրաստակամությունը’ սատարելու արցախահայությանն այս հարցերի հաղթահարման ճանապարհին։

 

Արցախի Հանրապետության 
ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Noro says:

    Բա Մետաքսե ու՞ր է։ Ասում էր եվրոպացիկ թող հեռու մնան, մենք ռսներին ենք օզում

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930