Լրահոս
Օրվա լրահոսը

Սյունիքում բացվել է միջազգային «Իմփաքթ Հաբ» ցանցի մասնաճյուղ

Նոյեմբեր 08,2022 14:13

Ստարտափ գաղափարներին աջակցող միջազգային «Իմփաքթ Հաբ» ցանցի համաշխարհային քարտեզում հիմա արդեն կա Սյունիքի  մարզը: Գորիսում «Իմփաքթ Հաբի» մասնաճյուղ է ստեղծվել, որ մարզում սոցիալական ձեռներեցությունն ավելի զարգանա: «Սյունիք Իմփաքթ Հաբը» բացվել է Ակբա ֆեդերացիայի ու Եվրամիության համատեղ ֆինանսական աջակցությամբ:

Աշխարհի 65 երկրում գործող շուրջ 100 «Իմփաքթ Հաբերի» ցանցն ընդհանուր առմամբ 24000 անդամ  ունի: Այժմ «Սյունիք Իմփաքթ Հաբում» ծնվող ու զարգացող բիզնես   գաղափարների մասին կիմանան ամբողջ աշխարհում:

«Իմփաքթ Հաբի» երևանյան մասնաճյուղին Ակբա ֆեդերացիան աջակցում է   արդեն մի քանի տարի. համայնքներում փոքր և միջին բիզնեսի զարգացմանը միտված բազմաթիվ գաղափարներ են կյանքի կոչվել այս ընթացքում: Սյունիքի մարզ «Իմփաքթ Հաբ» հարթակը տանելու գաղափարը Ակբա ֆեդերացիայի առաջարկն էր:

«Մեզ համար շատ կարևոր է, որ երիտասարդները չլքեն իրենց տարածքը, մնան իրենց գյուղում, շրջապատում և այդ շրջանում մնալով՝ զարգացնեն իրենց   գաղափարները, ավելի ուժեղ դարձնեն իրենց համայնքը»,- նշել է Ակբա ֆեդերացիայի   գլխավոր տնօրեն Հարություն Պողոսյանը:

«Այս ծրագիրը մեկ տարի առաջ ենք սկսել: Գորիսում ստարտափներին օգնելու և  զարգացնելու հնարավորությունը մեզ ոգևորեց: Շատ կարևոր է, որ Ակբա ֆեդերացիան  նույնպես ֆինանսավորում է այս ծրագիրն ու օգնում լավագույն գաղափարներին»,- նշել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության նախարար-խորհրդական, Համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսը:

«Երբ մենք ծրագիրը սկսեցինք իրականացնել՝ հասկացանք, որ ուզում ենք երկարատև դարձնել այն՝ հենց այստեղ լինելով ու բացելով  «Իմփաքթ Հաբ Սյունիքը»:   Ակբա ֆեդերացիան կանգնեց մեր կողքին և ասաց, որ պատրաստ է աջակցելու, որպեսզի  «Իմփաքթ Հաբ Սյունիքը» բացվի և գործի»,- նշել է «Իմփաքթ Հաբ Երևանի» գործադիր  տնօրեն Գևորգ  Պողոսյանը:

Ոլորտային սահմանափակումներ «Սյունիք Իմփաքթ Հաբը» չունի, հարկ եղած   դեպքում նոր գաղափարներ ունեցողները կապ կհաստատեն արդեն փորձառուների  հետ,  դասախոսություններ կլսեն ու կկարողանան ճիշտ կազմակերպել իրենց բիզնես ապագան: «Սյունիք Իմփաքթ Հաբը» կարող է լուրջ խթան դառնալ Սյունիքի մարզի երիտասարդների նախաձեռնությունները կենտրոնացնելու, առաջնորդելու և կյանքի կոչելու գործում։

Ակբա ֆեդերացիան Ակբա բանկի միակ նշանակալից մասնակիցն է, բանկի բաժնետոմսերում ունի շուրջ 83 տոկոս մասնաբաժին: Ակբա բանկում ունեցած մասնակցության շնորհիվ Ակբա ֆեդերացիան նպաստում է Հայաստանի ողջ տարածքում գյուղատնտեսության, գյուղական շրջաններում փոքր և միջին բիզնեսի զարգացմանը, համայնքների զարգացմանը, գյուղական շրջաններում և համայնքներում բիզնես միջավայրի աշխուժացմանն ու զարգացմանը, նշված ոլորտներում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող յուրաքանչյուր անձի բարեկեցության աճին:

Մանրամասն՝ տեսանյութում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930