Լրահոս
Օրվա լրահոսը

Մարիամ Մկրտչյանն ամրապնդում է դիրքը Թուրքիայում ընթացող Եվրոպայի առաջնությունում

Նոյեմբեր 13,2022 14:59

Շախմատի Հայաստանի եւ 18 տարեկանների աշխարհի չեմպիոն, կանանց միջազգային վարպետ Մարիամ Մկրտչյանը Անթալիայում ընթացող 8, 10, 12, 14, 16, 18 տարեկանների Եվրոպայի առաջնության ավարտից երկու տուր առաջ ամրապնդեց դիրքը ավագ տարիքային խմբի մրցաշարային աղյուսակում` մեկ միավորով առաջ անցնելով մոտակա հետապնդողից:

Յոթերորդ տուրում Մարիամը սպիտակներով գեղեցիկ ոճով պարտության մատնեց հիմնական  մրցակիցներից ՖԻԴԵ-ի դրոշի ներքո հանդես եկող Լեյա Գարիֆուլլինային եւ 6,5 միավորով ավելի ամրապնդեց առաջատարի դիրքը:

Տղաների ավագ խմբում միջազգային վարպետ Մամիկոն Ղարիբյանը միավորը բաժանեց Վոլոդար Մուրզինի հետ եւ 6,0 միավորով բաժանում է առաջին տեղը: Սակայն լրացուցիչ գործակիցներով Մամիկոնը նույնպես մրցաշարային աղյուսակի առաջատարն է:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930