Լրահոս
Օրվա լրահոսը

Օրվա կադրը՝ Գյումրու աթոռով ու կապույտ արկղով դիտահորերը (Ֆոտոշարք)

Նոյեմբեր 23,2022 23:23

Լուսանկարներում Գյումրու Անի թաղամասի երկու բանուկ՝  Պարույր Սևակի և Արամ Խաչատրյանի անվան փողոցների դիտահորերն են՝ առանց կափարիչների։

Թաղի բնակիչները, տեսնելով, որ օրումեջ մեքենաներ են թաղվում, ջարդվում, հատկապես գիշերը վտանգավոր է դառնում,  այդ թվում անցորդների համար ( սրանք դպրոց տանող ճանապարհներ են), ճարահատյալ  խնդրի լուծման ստեղծագործական մոտեցումներ են ցուցաբերել։

Աթոռով դիտահորը Գյումրու թիվ 11 դպրոցի դիմաց գտնվող Պարույր Սևակի անվան 13 փողոցն է։ Դիտահորն առանց կափարիչ մնացել է մոտ երկու ամիս, երբ  Գյումրու քաղաքապետարանի կոմունալ  ծառայությունը խճապատել է փողոցը՝ այն  անցանելի դարձնելու նպատակով։

Սակայն, ինչպես ասում են բնակիչները, աչքը սարքելու տեղը ունքն էլ  հետն են հանել։ Թաղի բնակիչներից մեկն էլ, տեսնելով, որ տեղանքին անծանոթ մեքենաները դիտահորի մեջ են ընկնում, որպես նախազգուշացում՝  այն փակել է աթոռով։

Մեկ այլ ստեղծագործական մոտեցում էլ  ցուցաբերել են Արամ Խաչատրյան 31 շենքի բնակիչները, թաղի խանութներից մեկի դեմ-դիմաց մի մեծ դիտահոր է, որի վրա ի նախազգուշացում վարորդների՝ կապույտ արկղ են տեղադրել, սակայն ինչպես լուսանկարում է երևում, բնակիչների ջանքերն այս դեպքում արդյունք չեն տվել։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930