Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանն ու իր քաղաքական ուժն ունեն ընդգծված հակաարցախյան մոտեցում. Ավետիք Չալաբյան

Նոյեմբեր 26,2022 18:30

Նիկոլ Փաշինյանը ոչ թե ուզում է հանձնել Արցախը, որովհետև պատերազմ է պարտվել, այլ նա պատերազմ է պարտվել, որովհետև ուզում էր հանձնել Արցախը. այս մասին այսօր ասաց «Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը՝ «Համախմբում» նախաձեռնության կողմից կազմակերպված «Խաղաղության» համաձայնագիր․ սահմանադրականության հարցն ու միջազգային իրավաքաղաքական հետևանքները» խորագրով համաժողովի ընթացքում:

«Ինչո՞ւ են մեծ պատրաստակամությամբ հանձնում Արցախը։ Տպավորություն է, որ Նիկոլ Փաշինյանն ավելի մեծ պատրաստակամությամբ է հանձնում Արցախը, քան նույնիսկ Ադրբեջանը պատրաստ է Արցախն ընդունել։ Ակնհայտ է՝ Նիկոլ Փաշինյանն ու իր քաղաքական ուժն ունեն ընդգծված հակաարցախյան մոտեցում։ Նա ոչ թե ուզում է հանձնել Արցախը, որովհետև պատերազմ է պարտվել, այլ նա պատերազմ է պարտվել, որովհետև ուզում էր հանձնել Արցախը։ Ուղիղ հակառակն է, պատերազմը պետք էր բեմադրել հենց այդ  սցենարով: Արցախի հանձնման գաղափարը եկել է Նիկոլ Փաշինյանի հետ և այդ գաղափարը իմ տպավորությամբ նա չի ստեղծել, այլ իրենք Արցախը ընկալում են՝ որպես քաղաքական խոչընդոտ Հայաստանում բացարձակ իշխանություն հաստատելու համար։ Պետք էր Արցախը հանձնել, թղթով հո չէի՞ր հանձնի, եթե ժողովրդի 95 տոկոսը համաձայն է Արցախը պահելուն, պետք էր պատերազմով հանձնել, ժողովրդի ողնաշարը ջարդել, հետո էլ ասել՝ տեսաք չստացվեց»,- ասաց Չալաբյանը։ Նրան հետաքրքրում էր, թե ինչպիսի գործիքակազմ կարելի է ակտիվացնել այսօրվա հակազգային կուրսը տապալելու համար:

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930