Լրահոս
Օրվա լրահոսը

Հաջիևը Բաքվում հավատարմագրված դիվանագետներին ասել է, որ Արցախում հանքավայրերի շահագործումը պետք է դադարեցվի

Դեկտեմբեր 13,2022 18:35

Ադրբեջանի նախագահի՝ անվտանգության հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևը Բաքվում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասել է, որ Կաշենի և Դրմբոնի հանքավայրերի «անօրինական շահագործումը» պետք է դադարեցվի:

«Հայաստանը ադրբեջանական տարածքների օկուպացիայի տարիներին անօրինական օգտագործել է մեր ռեսուրսները և հարված է հասցրել շրջակա միջավայրին: Այժմ մենք ականատես ենք լինում նմանատիպ գործողությունների ռուս խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող տարածքներում»,- ասել է Հաջիևը:

Նրա խոսքով՝ իրենց ունեցած տեղեկություններով նկատվել է «անօրինական շահագործման ակտիվացում», մասնավորապես Դրմբոնի ոսկու հանքավայրում, ինչպես նաև դրա հետևանքով բնապահպանական վիճակի սրացում: «Այդ հարցը քննարկվել է Ադրբեջանի համապատասխան կառույցների հետ, և պաշտպանության նախարարությունն այդ հարցով դիմել է խաղաղապահներին: Կողմերի բանակցությունների արդյունքում համաձայնություն է եղել, որ դեկտեմբերի 10-ից կսկսվի մոնիթորինգ: Անօրինական գործունեությունը պետք է դադարեցվի, անհրաժեշտ է գնահատել շրջակա միջավայրին հասցված վնասը»,- ասել է Հաջիևը:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031