Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Իսաբեկյանն ընտրվեց ՀԳՊԱ-ի ռեկտոր

Դեկտեմբեր 16,2022 23:03

Դեկտեմբերի 16-ին Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում տեղի ունեցավ ՀԳՊԱ-ի հոգաբարձուների խորհրդի նիստ։ Օրակարգում ընդգրկված  էր «Հայաստանի  գեղարվեստի պետական ակադեմիա» հիմնադրամի ռեկտորի ընտրության հարցը։

Նիստը վարում էր Հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը։ ՀԳՊԱ-ի ռեկտորի թափուր պաշտոնին իր թեկնածությունն էր առաջադրել ՀԳՊԱ-ի ռեկտորի պաշտոնակատար, ՀՀ ժողովրդական նկարիչ, պրոֆեսոր Արամ Իսաբեկյանը, ով Հոգաբարձուների խորհրդին ներկայացրեց ՀԳՊԱ-ի գործունեության զարգացման նախընտրական իր ծրագիրը։ Կարճ հարցերից և պատասխաններից հետո ներկաներն անցան Հաշվիչ հանձնաժողովի ձևավորմանը, որից հետո սկսվեց ռեկտորի ընտրության գաղտնի քվեարկությունը։

Արդյունքում Արամ Իսաբեկյանը միաձայն ընտրվեց «Հայաստանի  գեղարվեստի պետական ակադեմիա» հիմնադրամի ռեկտոր։ Հոգաբարձուների խորհուրդը շնորհակալություն հայտնեց Արամ Իսաբեկյանին կատարված աշխատանքի և գրանցած արդյունքների համար և ցանկացավ նորանոր հաջողություններ:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031