Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա հայրենասիրության դասագիրք է բաց երկնքի տակ». Վանաձորում տեղադրվեց հերոս տղաներին նվիրված խաչքար

Դեկտեմբեր 19,2022 21:40

Վանաձորի «Համերաշխության պուրակում» տեղի ունեցավ խաչքարի օրհնության կարգ: Խաչքարը նվիրված է 44-օրյա պատերազմում զոհված տղաների հիշատակին: Այն ստեղծվել է հերոս տղաների ծնողների եւ Էդգար Բոջուկյանի նախաձեռնությամբ. «Ծնողները մոտեցան մեզ, քննարկեցինք միասին եւ քանի որ այս պուրակում նման կոթող չկար: Մոտ մեկ ամիս առաջ էինք պլանավորել եւ այսօր այն կյանքի կոչվեց»,- ասաց ԲՀԿ Վանաձոր-Փամբակ կառույցի ղեկավար Էդգար Բոջուկյանը:

Արման Աղվանյանի տատիկը՝ Մանուշակ Գրիգորյանն ասում է, որ հերոսների հիշատակը հավերժացնող խաչքարերի կարիքը շատ կա Հայաստանում, որպեսզի այս կերպ եւս իմանան հերոս տղաների սխրանքների մասին. «Հուշաքարի բացման նախաձեռնությունն իհարկե գովելի է եւ թող շատ լինեն, ամեն տեղ լինեն: Եվ որ Հայաստան երկրի սահման մտնողը տեսնի, թե ինչ ենք ունեցել մենք եւ ո՞ւր ենք գնալու: Սա հայրենասիրության դասագիրք է բաց երկնքի տակ, դպրոցի առջեւ, երեխաների առջեւ: Ամեն րոպե այս փողոցով անցնելիս գոնե մի հայացք գցում են ու տեսնում են դա: Սա դասագիրք է եւ դաստիարակություն: Մեր որդիների հուշը պահելու պարտավորվածություն է՝ թե՛ մեծի, թե՛ փոքրի համար»,- ասում է Մանուշակ Գրիգորյանը:

Խաչքարի հեղինակը Արա Տեր-Հովհաննիսյանցն է: Այն ստեղծել է 44 օրվա ընթացքում. «Խաչքարի վրա պատկերված է Ղազանչեցոց եկեղեցին եւ Դադիվանքը: Երեւի հենց դրանով էլ տարբերվում է խաչքարը: Ինձ թվում է քարն ինձնից ավելի շատ է խոսում աշխատանքի մասին: Սա ամենաքիչ բանն է, որ արվել է մեր տղաների, մեր հերոսների համար»:

Խաչքարը եկող սերունդների համար պետք է լինի տղաների հերոսության ու քաջության խորհրդանիշը:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031