Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ մեծերի գործը ժամանակ չի ճանաչում, դարեր անց՝ կրթում է, ուղի հարթում, ապրեցնում. համերգ՝ նվիրված Վահագն Դավթյանի 100-ամյա հոբելյանին

Դեկտեմբեր 27,2022 14:42

Դեկտեմբերի 25-ին Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի մեծ դահլիճում տեղի ունեցավ համերգասրահի վերաբացման առիթով մեկնարկած տոնական համերգաշարի երկրորդ համերգը՝ Տիգրան Հեքեքյանի ղեկավարած «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի մասնակցությամբ։

Այն նվիրված էր 20-րդ դարի հայ մեծանուն բանաստեղծ Վահագն Դավթյանի 100-ամյա հոբելյանին։

Միջոցառմանը մասնակցում էին նաև ասմունքող Սիլվա Յուզբաշյանը, դերասան Արթուր Ութմազյանը և գրականագետ Էմմա Գրիգորյանը։

Հնչեցին Վահագն Դավթյանի գրվածքները՝ բանաստեղծություններ, հուշ-պատառիկներ մանկությունից։ Հուզիչ էին կտորները Եղեռնի արդյունքում Արևմտյան Հայաստանի մնացյալ հողերի հետ կորսված՝ բանաստեղծի հայրենի Արաբկիր գյուղաքաղաքի մասին. կարոտալի նկարագրությունները կապույտ կավե տանիքների, Եփրատի կապույտ ալիքների ու տատիկի թխած հացի անուշ բույրի մասին, որ մանկության բույրն էր…

Երեկոյի ընթացքում նաեւ ցուցադրվեց Արամ Սուքիասյանի փոքրիկ ֆիլմը բանաստեղծի մասին։

Ամբողջ միջոցառումը հայրենասիրությանը, հայրենապաշտությանը, հայրենի հողին, պատմությանն ու ոգուն նվիրված ձոն էր, աղոթք, խնկարկում, որ անտարբեր չթողեց հանդիսատեսին, որի աչքերում հաճախ արցունք էր երևում։ Նաև ոգու, հաղթական զարթոնքի, հույս ու ուժ ներշնչող երեկո էր՝ շատերի պնդմամբ այս օրերին բոլորին օդի պես անհրաժեշտ:

Թերևս իրոք կարևոր և արդիական հույզեր, մտքեր պարգևեց միջոցառումը ներկաներին՝ հերթական անգամ փաստելով, որ հայ մեծերի գործը ժամանակ չի ճանաչում և իր առաքելությունն է կատարում նրանց ապրելուց էլ դարեր անց՝ կրթում է, ուղի հարթում, ապրեցնում:

Հայաստանի փոքրիկ երգիչներ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031