Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

2 տարվա ընթացքում տրանսպորտային բարեփոխումը 90 տոկոսով կավարտվի. Տիգրան Ավինյան

Դեկտեմբեր 30,2022 14:55

«Ես կարող եմ վստահաբար ասել, որ երկու տարվա ընթացքում տրանսպորտային բարեփոխումների գրեթե 90 տոկոսը կարող ենք համարել ավարտված: Այս մասին այսօր հայտարարեց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ պաշտոնավարման 100 օրվա ասուլիսի ժամանակ:

Նա հավաստիացրեց, որ Երևանում կլինի որակյալ տրանսպորտային ցանց, որը կգոհացնի մարդկանց։ Ի պատասխան, միասնական տոմսային համակարգի ներդրման մասին նախկին քաղաքապետի խոստման՝ Տիգրան Ավինյանը թեպետ ասաց, որ կոնկրետ հասցեատերը ինքը չէ, այդուհանդերձ նշեց, որ տրանսպորտային բարեփոխումները չեն ենթադրում միայն ավտոբուսների ձեռքբերում, այլ միասնական տրանսպորտային համակարգ, հարմարեցված կանգառներ, չվացուցակ, նաև առցանց` հավելվածի տեսքով , ինչ–որ մի փուլում ավտոբուսների համար առանձնացված գծեր:

«Երևան քաղաքում միասնական տոմսային համակարգի մրցույթը կայացել է մոտ մեկ շաբաթ առաջ, կա հաղթող։ Այն փուլում ենք, որ քաղաքապետարանը պետք է պայմանագիր կնքի հաղթող կազմակերպության հետ: Կարծում եմ, որ 2023թ., հավանաբար, համակարգը պետք է ներդրվի»,–տեղեկացրեց Ավինյանը։

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Լուսանկարը՝ Երեւանի քաղաքապետարանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031