Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանության պարզաբանումը՝ գյումրեցի ընդդիմադիր իրավապաշտպանին ձերբակալելու մասին

Հունվար 12,2023 22:35

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր գյումրեցի ընդդիմադիր իրավապաշտպան Կարապետ Պողոսյանին պարեկները կենտրոնական Վարդանանց հրապարակից  բերման են  ենթարկել  ոստիկանության Կումայրի բաժին։ Նրա  կինը՝ Անգին Մալխասյանն ահազանգել էր, որ ամուսնուն առևանգել են իրենց մանկահասակ երեխայի աչքի առաջ։

Կարապետ Պողոսյանի թիմակից, քանդակագործ Արթուր Գևորգյանն էլ իր հերթին մանրամասնել է, որ ընդդիմադիր իրավապաշտպանին բերման են ենթարկել  երեխային տուն տանելիս, գետին տապալելով․ նա վնասվածքներ ունի։

Կարապետ Պողոսյանին ձախ բազկի շրջանում կապտուկներով և ստորին ծնոտի փափուկ հյուսվածքների սալջարդով տեղափոխել էին Գյումրի բժշկական կենտրոն։

ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից Կարապետ Պողոսյանին բերման ենթարկելու, այնուհետ ձերբակալելու  դեպքի հետ կապված  հետևյալ պարզաբանումն են ուղարկել․ «Հունվարի 12-ին «Առավոտ» լրատվական կայքում «Երեխայի աչքի առաջ առևանգել են գյումրեցի ընդդիմադիր իրավապաշտպանին» վերտառությամբ հոդված էր հրապարկվել, որը տարածվել է սոցցանցում և իրականությանը չհամապատասխանող զանազան մեկնաբանությունների տեղիք տվել:

Պարզաբանենք, որ Գյումրու Վարդանանց հրապարակում ծառայություն իրականացրած պարեկները նկատել են, որ «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տրանսպորտային միջոցը կայանել է հաշմանդամություն ունեցող անձանց տրանսպորտային միջոցների համար նախատեսված և համապատասխան գծանշումով վայրում: Խախտումը արձանագրելու համար պարեկները վարորդից պահանջել են համապատասխան փաստաթղթեր: Նա հրաժարվել է կատարել պարեկների օրինական պահանջը և հասարակական վայրում դրսևորել է ոչ իրավաչափ վարքագիծ, որն արտահայտվել է հայհոյանքներ հնչեցնելով, ոստիկանության ծառայողների այլ օրինական պահանջներին չենթարկվելով, նրանց դիմադրելով:

Պարեկները տղամարդուն խուլիգանության կասկածանքով ձերբակալել ու տեղափոխել են ոստիկանության Կումայրիի բաժին: Դեպքի վերաբերյալ կազմված փաստաթղթերը փոխանցվել են տարածքային քննչական մարմնին: Հանգամանքները պարզվում են:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031