Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաբանը ոչ հերքում, ոչ հաստատում է Լաչինի միջանցքի փակ լինելու մասին խոսակցություններից առաջացած դանակահարության դեպքը

Հունվար 12,2023 23:15

Aravot.am-ի տեղեկություններով՝ հունվարի  6-ին Գեղարքունիքի մարզի Վարդաձոր համայնքի Դեմեր կոչվող տարածքում  տեղի ունեցած դանակահարության  դեպքով առայժմ  կա մեկ մեղադրյալ: Նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին վարույթ իրականացնող մարմնի ներկայացրած միջնորդությունը քիչ առաջ դատարանը մերժեց: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ միջադեպի մասնակիցները Երանոս համայնքի բնակիչներ են, միայն մեղադրյալն է Վարդաձորից:

Արդյոք վիճաբանության մասնակիցները ընկերներ են, թե բարեկամներ, մեղադրյալի պաշտպան Վարդան Ղաջոյանը մեզ հետ զրույցում չցանկացավ հայտնել, ասաց՝ նախաքննության շահերին կվնասի այդ տեղեկությունը: Նա չհայտնեց նաեւ վիճաբանության պատճառը: Մենք նրանից նաեւ հետաքրքրվեցինք՝ արդյոք երիտասարդների վիճաբանության պատճառը Լաչինի միջանցքի փակ լինելն է, փաստաբանն ասաց՝ ոչ հերքում է, ոչ հաստատում, բայց ակնարկեց՝ նման մի բան:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031