Լրահոս
Օրվա լրահոսը

«Ֆրանսիան չէ, որ պետք է որոշի, թե ինչ կարգավիճակ կարող է ունենալ ԼՂ-ն»․ Յաել Բրաուն-Պիվե

Հունվար 13,2023 14:25 Share
Աջակցեք aravot.am-ին

«Ֆրանսիայի տեսանկյունից ի՞նչ կարգավիճակ է նախատեսելի ԼՂ-ի համար՝ խաղաղ կարգավորման համատեքստում»,-ՀՀ ԱԺ-ում այսօր Ֆրանսիայի ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեի ճեպազրույցի ժամանակ նման հարց հղեց միջազգային ԶԼՄ-ներից մեկի ներկայացուցիչը։ Յաել Բրաուն-Պիվեն ասաց․ «Ֆրանսիան չէ, որ պետք է որոշի, թե ինչ կարգավիճակ կարող է ունենալ ԼՂ-ն տարածաշրջանում։ Մենք այսօր չենք ճանաչել ԼՂ անկախությունը, եւ կարգավիճակը չպետք է մեր կողմից սահմանվի, այլ միջազգային իրավունքի շրջանակում՝ տարբեր ժողովուրդների եւ հակամարտության տարբեր կողմերից»։

Նկատառմանն ի պատասխան, որ երբ 120000 մարդ շրջափակված է, միջազգային իրավունքն ի՞նչ է ասում, Յաել Բրաուն-Պիվեն նշեց․ «Միջազգային իրավունքն ասում է, որ կա միջանցք, որը պետք է բացվի, մարդկանց տեղաշարժը պետք է վերականգնվի»։ Լրագրողը նաեւ նշեց․ «Դուք ասացիք, որ քանի դեռ խաղաղ բանակցությունների հնարավորությունը սպառված չէ, պետք է նպաստել երկխոսությանը։ Նման իրավիճակում ի՞նչ քաղաքական բանակցություն կարող է շարունակվել»։

Ֆրանսիայի ԱԺ նախագահն ի պատասխան պնդեց տեսակետը․ «Պետք չէ հրաժարվել երկխոսությունից եւ գտնելուց խաղաղ կարգավորում»։

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: