Լրահոս
Օրվա լրահոսը

Զորամասում հրդեհի հետեւանքով վնասվածքներ ստացած 2 զինծառայողներ վերակենդանացման բաժանմունքում են

Հունվար 19,2023 12:15

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասում տեղի ունեցած հրդեհի հետեւանքով վնասվածքներ ստացած երեք զինծառայող գտնվում են այրվածքաբանական կենտրոնում։ Նրանցից երկուսը վերակենդանացման բաժանմունքում են, մեկի վնասվածքներն ավելի թեթեւ են, նա բաժանմունքային պացիենտ է։ Այս մասին այսօր կառավարության նիստում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Հիշեցնենք, որ հունվարի 19-ին, ժամը 01:15-ի սահմաններում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում։ Նախնական տվյալներով՝ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է 15 զինծառայող։

Ըստ դատախազության, Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված շինության ներսում վառարանը ավտոբենզինով վառելու ընթացքում հրդեհ է բռնկվել:

Կառավարության այսօրվա նիստում վարչապետն ասաց, որ ըստ խիստ նախնական տվյալների, հինգ լիտրանոց տարայով փորձ է արվել լցնել վառարանի մեջ, երբ արդեն բաց կրակ է եղել, այրվել է ոչ միայն վառարանը, այրվել է նաեւ բենզինը․«Հրդեհն անցել է վառարանը վառել փորձող սպային, որից հետո, էլի նախնական տվյալներով, ինքնապաշտպանական բնազդով էդ հինգ լիտրանոց բենզինը շպրտվել է զորամասի կացարանի ուղղությամբ։ Ենթադրում եմ՝ ոչ դիտավորյալ»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031