Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուկրաինային սպառազինություն տալը նրան կօգնի խաղաղություն հաստատել Եվրոպայում»․ Լիտվայի ԱԳ նախարար

Հունվար 21,2023 18:30

Մերձբալթյան երկրները Գերմանիային կոչ են անում սկսել «Leopard» տանկերի մատակարարումն Ուկրաինային․ այս մասին «Թվիթերում» գրառում է արել Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսը։

«Մենք՝ Լիտվայի, Լատվիայի եւ Էստոնիայի ԱԳ նախարարներս, Գերմանիային կոչ ենք անում «Leopard» տանկեր տալ Ուկրաինային հիմա։ Սպառազինության մատակարարումը միտված է ռուսական ագրեսիան կանգնեցնելուն եւ օգնելուն, որպեսզի Ուկրաինան խաղաղություն հաստատի Եվրոպայում»,-գրել է նախարարը։

Նա շեշտել է, որ Գերմանիան առանձնահատուկ պատասխանատվություն ունի այս հարցում, որովհետեւ Եվրոպայի առաջատար ուժերից է։ Հիշեցնենք, որ պաշտոնական Բեռլինը ԵՄ գործընկերներից լրացուցիչ ժամանակ է խնդրել՝ Ուկրաինային նշյալ զինատեսակի մատակարարման հարցում որոշում կայացնելու համար։

Պատրաստեց Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031