Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Հայկազուն Ալվրցյան․«Հայությունը այսօր իր թշնամուն չի դիմադրում, այլ ընտրել է ազգի, պետության ղեկավար ու առաջնորդ»

Հունվար 23,2023 23:23

«Արեւմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի» տնօրեն, հայագետ Հայկազուն Ալվրցյանը «Հայելի» ակումբի ուղիղ եթերում իր մտահոգություններն է հայտնել Հայաստանում եւ Արցախում տեղի ունեցող իրադարձությունների շուրջ։

«Ժամանակին, երբ թշնամին էր մեր երկիրը դարձրել «ողբի հայրենիք, որբի հայրենիք», հասկանալի էր։ Ոչ պետություն ունեինք, ոչ ղեկավարություն։ Եվ մեր դարավոր թշնամին ցեղասպանում էր մեզ։ Հիմա ողբի ու որբի հայրենիք չենք։ Հիմա մենք ընդհանրապես հայի հայրենիք չենք։ Էն ժամանակ հայի հայրենիք էինք, որը ողբի ու որբի էր վերածվել։ Հայ մարդը իր բնակության տարածքը, որտեղ ապրել է դարերով, համարում էր իր հայրենիքը, որը նվաճված, բռնակցված էր։ Եվ միշտ երազել էր, որ մի օր պետք է պայքարի ու վերատիրանա։ Այդ պայքարն այն ժամանակ կար։ Զարմանալի մի բան կասեմ, որի մասին մտածում եմ վերջին շրջանում։ Ցեղասպանության տարիներին Ազատ Հայաստան ունենալու հույսը շատ ավելի մեծ էր նահատակվողների, զոհվողների մեջ։ Եվ ցեղասպանությանը դիմադրող բազմաթիվ քաղաքներում, գյուղերում՝ Կիլիկիայից սկսած մինչեւ Տրապիզոն, հայությունը համառ դիմադրություն էր ցույց տալիս։ Ճիշտ է՝ ոչ միասնական, այլ օջախ-օջախ։ Որտեղ թշնամին տեսանելի էր, հայությունը բոլոր հնարավոր միջոցներով դիմադրում էր։

Այսօր հայությունը իր թշնամուն չի դիմադրում, իր թշնամուն ընտրել է ազգի ու պետության ղեկավար ու առաջնորդ։ Եվ ես նրան, դավաճան ասողների հետ համաձայն չեմ։ Նա մեր ազգի թշնամին է։ Ապացո՞ւյց։ Նրանք 15 հայ զինվորների մահանալու օրը խրախճանք են անում։ Բայց նրանք մահանալու օրն էլ են անում, նախօրյակին էլ, ինչը ուրիշ ոչ մի ժողովուրդ չէր հանդուրժի»։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031