Լրահոս
Օրվա լրահոսը

Անծանոթը փաթեթ է տվել, ասելով, թե իբր գումար կա մեջը, ապա խաբեությամբ վերցրել 70-ամյա կնոջ ոսկյա մատանին

Հունվար 27,2023 15:35

Ոստիկանության Արմավիրի բաժնում 70-ամյա մի կին հաղորդում էր տվել, որ խարդախության զոհ է դարձել: Հունվարի 18-ին անհայտ անձը մոտեցել էր նրան, իբր բարեգործական նպատակով տվել էր թղթե փաթեթ ու ասել, որ փաթեթում մեծ գումար կա: Նաև խոստացել էր, որ ամեն ամիս նրան է փոխանցելու 500 դոլար, այնուհետև խաբեությամբ վերցրել էր կնոջ ոսկյա մատանին: Կինը տանը բացել էր փաթեթը և տեսել, որ այնտեղ փող չկա:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Արմավիրի բաժնի քրեական հետախույզներն արագ հայտնաբերեցին խարդախություն կատարած տղամարդուն: Հունվարի 23-ին Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցում հայտնաբերվեց, ձերբակալվեց և Արմավիրի բաժին տեղափոխվեց 64 տարեկան մի տղամարդ։ Նա խոստովանել է արարքը:

Փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Ձերբակալվածը ներկայացվել է Արմավիրի մարզային քննչական վարչություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031