Լրահոս
Օրվա լրահոսը

Համաշխարհային հետախուզության անկրկնելի դեմքի նկատմամբ նման վերաբերմունքը չի կարող որպես հարգանք դիտվել. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն

Փետրվար 07,2023 17:04

Տեսապատկերում լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանի անունով վերջերս վերանվանված փողոցն է Երևանում, որը նախկինում ունեցել է Արաբկիր 39 հասցեն։ Այն  հիմնականում անշուք տներով եզերված, մեկ շարքով երկկողմ հազիվ երթևեկության նեղլիկ անցուղի է մոտ 500 մետր երկարության, չունի ուշադրության արժանի որևէ հատված, տեսարան:

Հետաքրքրական է, որ անվանափոխությունից հետո էլ փողոցը շարունակում է ներկայանալ իր նախկին՝ թիվ 39 համարակալումով, անբարեկարգ տեսքով, անվանի հետախույզին նույնիսկ չեն բարեհաճել անվանական ցուցանակով հիշատակել:

Ինչո՞ւ է այս անշուք, անդեմ փողոցն ընտրվել, ո՞րն է նպատակը։ Մի՞թե հնարավոր չէր քաղաքի ավելի տեսարժան, բանուկ վայրում գտնվող փողոց անվանակոչել նման պատվարժան հայորդու անվամբ, ով Խորհրդային Միության հերոսի կոչմանն արժանացած միակ հայ հետախույզն է:

Եթե իսկապես ուզում էին մեծարել ականավոր հետախույզին, ինչո՞ւ նրա կամ Վարդանյան ամուսնական զույգի արձանը չտեղադրվեց ԱԱԾ շենքի մերձակա տարածքում, ինչպես մենք առաջարկել էինք ու քննարկվել էր 2018-ի հեղափոխությունից հետո:

Համաշխարհային հետախուզության անկրկնելի դեմքի նկատմամբ նման վերաբերմունքը չի կարող որպես հարգանք դիտվել։ Ավելին՝ վիրավորական է:

Ռուսաստանն իր սրտում հուշարձան է կանգնեցրել Գևորգ Վարդանյանին նրա անունը կրող դպրոցի տարածքում ու շրջապատել բացառիկ հոգածությամբ։ Պետանվտանգության մեկ այլ հայ աշխատակցի՝ գեներալ-մայոր Մկրտիչ Թարջիմանովին հարգանքի իր տուրքն է մատուցել Ռուսաստանի մի ողջ մարզի հանրություն՝ Բրյանսկի կենտրոնական փողոցներից մեկն անվանակոչելով նրա անվամբ՝ տեղադրելով տեսանելի, տպավորիչ հուշատախտակ։

Այսպես են մեծարում օրինակելի, պատվարժան մարդկանց և ոչ թե մեզ պես՝ պարզապես անում ենք անելու համար:

ԱԱԾ պահեստազորի սպաների միություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728