Լրահոս
41 վկաներով գործը
ԲԴԽ հերթականը
Օրվա լրահոսը

Թուրքիայի և Սիրիայի հզոր երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 33 հազարը

Փետրվար 12,2023 22:49 Share

Azatutyun.am – Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած հզոր երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 33 հազարը։

Թուրքիայում, վերջին տվյալներով, զոհվել է 29 հազար 600 հոգի։

Սիրիայում զոհերի թիվը 3500 է։

ՄԱԿ-ը կիրակի ավելի վաղ նախազգուշացրել էր, որ զոհերի թիվը կարող է կրկնապատկվել:

Երկուշաբթի գիշերը Թուրքիայում տեղի է ունեցել 7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, որին հաջորդել են մի շարք արձագանքներ՝ հետցնցումներ, որոնցից մեկի ուժգնությունը կազմել է 7,6 մագնիտուդ։ Այս երկրաշարժը հանգեցրեց լուրջ ավերածությունների ու զոհերի հարևան Սիրիայում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել