Լրահոս
Օրվա լրահոսը

«Սիրո եւ հանդուրժողականության մասին պետք է ոչ թե խոսել, այլ՝ սիրել եւ հանդուրժել».  Տեր Հակոբ քահանա Խաչատրյան (ֆոտոշարք եւ տեսանյութ)

Փետրվար 14,2023 14:20

Օրհնության կարգ, երգ ու պար, ծիսական ուտեստներ. «Ընտանիք» համալիրում նորապսակ հինգ զույգերը երեկ երեկոյան Տյառնընդառաջ էին տոնում:

Տյառնընդառաջը կամ մանուկ Հիսուսի ընծայումը տաճարին Հայոց եկեղեցու տոներից է։ Հայոց եկեղեցին, Տյառնընդառաջը տոնում է փետրվարի 13-ին՝ Քրիստոսի աստվածահայտնությունից (հունվարի 6) քառասուն օր հետո։ Հիսուս Քրիստոսի ընծայումը եկեղեցուն՝ Տյառնընդառաջը նշանակում է «ելնել Տիրոջն ընդառաջ», տարածված է նաև Տերընդեզ, Տըրընդեզ, Տըրընտես, որոնք ծագել են «Տերն ընդ ձեզ» անվանումից։ Հայոց Եկեղեցու կանոնի համաձայն՝ տոնի նախօրեին՝ երեկոյան ժամերգությունից հետո, կատարվում է նախատոնակ։ Այն ավետում է Տերունի տոնի սկիզբը։ Սովորաբար նախատոնակի արարողության ավարտին կատարվում է Անդաստանի արարողություն, որի ընթացքում օրհնվում են աշխարհի 4 ծագերը։ Անդաստանին հաջորդում է մոմերի օրհնության արարողությունը։ Եկեղեցուց վերցրած կրակով եկեղեցիների բակերում վառվում են խարույկներ՝ իբրև Քրիստոսի լույսի խորհրդանիշ։

Այս տոնը նաեւ նորապսակ զույգերի եւ պտղաբերության տոն է: Պտղաբերություն՝ ոչ միայն զավակածնության, այլեւ ճիշտ հոգեւոր արժեքների. «Սիրո եւ հանդուրժողականության մասին ոչ թե խոսել, այլ սիրել եւ հանդուրժել» :

«Այսօրվա տոնը որոշման տոն է. որոշման տոն, թե մենք որքանո՞վ ենք քրիստոնեական արժեքներին հավատարիմ: Այսօր առավել քան  խարխլվում են մեր ազգային արժեքները, ընտանեկան եւ բարոյական արժեքները, ուստի, այսօր առավել քան կարեւոր է այս տոնը՝ վերանորոգման եւ քիրստոնեությունը «զգեստավորելու» մեր պարտավորության կարեւորագույն տոներից է»,- օրվա խորհրդի մասին պատմում է Տեր Հակոբ քահանա Խաչատրյանը:

Մանրամասները՝ տեսանյութում.

«Ընտանիք» համալիրում տոնում են բոլոր ազգային եւ հոգեւոր տոները, բոլոր ծիսակատարություններն ըստ կարգի կատարվում են: Համալիրի տնօրեն Լուսինե Մարտիրոսյանի մատուցմամբ՝ նպատակն է արմատներին ավելի մոտենալ, հայկական ավանդույթները պահպանել, դրանց հաղորդակից դարձնել թե տեղացիներին, թե հյուրերին:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728