Լրահոս
Օրվա լրահոսը

Դատախազ Հրանտ Ասրյանի գործողությունները կքննվի Հակակոռուպցիոն կոմիտեում. քրեական վարույթ է նախաձեռնվել

Փետրվար 22,2023 22:50
dat

Արագածոտնի մարզի դատախազության դատախազ Հրանտ Ասրյանի գործողությունների վերաբերյալ Ապարանի բնակչուհու ներկայացրած հաղորդման  հիման վրա  Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել՝ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի, 1-ին մասով (պաշտոնատար անձի կողմից իր լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն ի վնաս պետական շահերի օգտագործելը, որը էական վնաս է պատճառել անձի իրավունքներին, ազատություններին եւ օրինական շահերին): Այս մասին տեղեկանում ենք Հակակոռուպցիոն կոմիտեից: Առայժմ վարույթի շրջանակում դատախազը կարգավիճակ չունի:

Վարույթ նախաձեռնելու համար հիմք է հանդիսացել բնակչուհու ներկայացրած հանցագործության մասին հաղորդումը, որով նա հայտնել  է, որ Արագածոտնի մարզի դատախազության դատախազ Ասրյանը 2022 թվականի մայիսի 17-ին իր աշխատասենյակում ճնշում  գործադրելով իր վրա՝ ստիպել է խոստովանել ու ընդունել մեկ այլ վարույթով ներկայացված մեղադրանքը:

Հիշեցնենք, որ Գ.Ա-ն ավելի վաղ հայտնել էր, որ դատախազի գործողություններն իրեն ստիպում են ինքնասպանություն գործել:

Գ.Ա-ն մեզ հետ զրույցում ասաց, որ դատախազ Ասրյանի գործողություններն ու որոշումները գլխավոր դատախազությունում բողոքարկելուց հետո դատախազը շարունակում է լարված մնալ իր դեմ ու ամեն կերպ փորձում է ապացույցներ ձեռք բերել իրեն առաջադրված մեղադրանքի մասով: Մեր տեղեկություններով՝ Ապարանի բնակչուհու  նկատմամբ բռնության հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում վարույթ իրականացնող մարմինը նորից հարցաքննել է տուժողներին, որոնք պնդում են, որ ոչ մի բռնություն չի եղել:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728