Լրահոս
Օրվա լրահոսը

Շախմատի հուշամրցաշար՝ նվիրված կապիտան Սամվել Մատինյանի հիշատակին

Փետրվար 24,2023 21:45

Այսօր Տավուշի մարզի Այգեհովիտ բնակավայրում տեղի ունեցավ Շախմատի հուշամրցաշար՝  նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված կապիտան Սամվել Մատինյանի հիշատակին։ Մրցաշարին ներկա էին նաև զինվորականի հարազատները։

Սամվել Մատինյանի անունով անվանակոչվել է նրա հայրենի Այգեհովիտ գյուղի դպրոցի ռազմագիտության դասասենյակը: Հուշամրցաշարին մասնակցեցին 35 աշակերտ՝ Իջևանի և Այգեհովիտի դպրոցներից։ Մրցանակային տեղ զբաղեցրած աշակերտներն արժանացան պատվոգրերի, մեդալների և գավաթների՝  Իջևանի համայնքապետարանի կողմից։

Լիա ՃԱՂԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728