Լրահոս
Տղերքի պատի մոտ
Օրվա լրահոսը

Ճանաչված լրագրողը՝ Շիրակի փոխմարզպետ

Փետրվար 24,2023 22:11 Share
Աջակցեք aravot.am-ին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա որոշմամբ` Շիրակի փոխմարզպետ է նշանակվել Աննա Մարտիկյանը։

Նա  Հայաստանի հանրային ռադիոյի Շիրակի մարզի թղթակիցն է,  «Ծովահայեր» ծրագրի հեղինակն ու վարողն է։

«Ծովահայերը» հանրային ռադիոյի ամենաինքնատիպ ծրագրերից է, այստեղ բացահայտվում է աշխարհի տարբեր ծովերում ու լճերում հայկական ջրասույզ ժառանգությունը, անդրադարձ է կատարվում նաև հայ  հանրությանը քիչ հայտնի հայկական ծովագնացության պատմությանը։

Աննա Մարտիկյանը 10 տարի աշխատել է նաև Հայաստանի հանրային հեռուստատեսության լրատվական ծառայությունում։

Նա նաև Շիրակի պետական համալսարանի հասարակայնության հետ կապերի պատասխանատուն է։

Աննա Մարտիկյանն անկուսակցական է, ամուսնացած չէ։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: