Լրահոս
Օրվա լրահոսը

Համայնքի բյուջեից հատկացվեց 900․000 դրամ ֆինանսական աջակցություն «Տավուշի մարզի տուրիզմի զարգացման գործակալություն» ՀԿ-ին

Փետրվար 28,2023 21:12 Share

Քիչ առաջ ավարտվեց Իջևան խոշորացված համայնքի ավագանու հերթական նիստը, որի ընթացքում ավագանին հաստատեց համայնքի ՏԱՊ-ը։ Օրակարգում ներառված էր 24 հարց։ Ավագանու ուշադրությանը ներկայացվեց համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանի տարեկան հաշվետվությունը համայնքի 2022թ․ բյուջեի կատարման մասին։

Ավագանու որոշմամբ համայնքի բյուջեից հատկացվեց 900․000 դրամ ֆինանսական աջակցություն «Տավուշի մարզի տուրիզմի զարգացման գործակալություն» ՀԿ-ին՝ համայնքում ցուցանակներ տեղադրելու և տեղեկատվական թերթիկներ տպագրելու  համար։

Օրակարգի այլ հարցերը վերաբերում էին համայնքային հողերի նշանակության փոփոխությանը։

Լիա ՃԱՂԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել