Լրահոս
Սպիտակ ալյուր
Օրվա լրահոսը

Ոչ ռուսամոլ Հրանտ Բագրատյանը համոզված է՝ չպետք է ավելացնել Հայաստանի թշնամիների թիվը

Մարտ 08,2023 18:40

Արցախցի կանանց շնորհավորելով՝ Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը հորդորեց չմտահոգվել՝ քանի  որ աշխարհն ընդունում է , որ արցախցիներն  ապրում են իրենց հողում։  «Նույնիսկ ադրբեջանցիները ասում են Զանգեզուրը իրենց հողն է, բայց Արցախի մասին բան չեն ասում։ Դուք ունենալու ենք մի կարգավիճակ, որով Ադրբեջանին ոչնչով պարտական չենք։ Համբերությամբ տարեք ձեր խաչը»,-կոչ արեց Հրանտ Բագրատյանը։

Նախկին վարչապետն անհանգիստ է  Հայաստանի ներկա իրավիճակով ու չի բացառում, որ մի օր Երեւանում մարդիկ կբացեն իրենց դռները ու կտեսնեն թուրքական զրահատեխնիկա։ «Ու դուք չեք իմանա՝ ինչ անել, գնա՞լ հաց առնելու թե ձեզ կբռնեն։ Կամ ընդհանրապես հացի խանութ կաշխատի՞։ Արդեն աղետ կլինի ու այդ աղետը չի կոչվում Ադրբեջան,  թուրքական զինվոր  կամ ասկյար, այլ աղետի անունը՝  Նիկոլ է»,-ասաց Հրանտ Բագրատյանը։ Վերջինիս խոսքով՝ ինքը մտածում է ինչ կարելի է անել աղետը կանխելու համար, բայց ոչ բոլորն են պատրաստ․ գուցե միայն Երեւանն է պատրաստ։

«Պրոբլեմ տեսնում եմ Սյունիքում, Շամշադինում, Արմավիրում․․․ Մարգարայի ճանապարհին խորովածանոցներ  են կառուցում արդեն , որ ճանապարհը բացվի, սկսեն աշխատել»,-ասաց Բագրատյանը։

Ի դեպ, Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը չնայած ռուսամոլ չի, բայց մի բանում համոզված է, որ չպետք է շատացնել Հայաստանի թշնամիների թիվը։

Նրա խոսքով՝ եթե  Հայաստանն ունի երկու թշնամի՝ Ադրբեջանն ու Թուրքիան, ապա ամենեւին էլ պարտադիր չի՝ Ռուսաստանին էլ դարձնել Հայաստանի թշնամի։ «Եթե մենք Ռուսաստանին ասում ենք գնա՝ դառնում է մեր թշնամի։ Ես միշտ ասել եմ, որ Ռուսաստանի հետ բարեկամությունը նրա համար է, որ Ռուսաստանը մեր թշնամին չդառնա»,-«Հայելի» ակումբում ասել է Հրանտ Բագրատյանը։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031