Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ են փնտրում ԱԱԾ աշխատակիցները փոխքաղաքապետի աշխատասենյակում

Մարտ 10,2023 15:51

Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Լեւոն Սարդարյանը հաստատում է տեղեկությունները, որ այս պահին իրավապահները փոխքաղաքապետ Գեւորգ Սիմոնյանի (լուսանկարում) աշխատասենյակում են: Լեւոն Սարդարյանը չհստակեցրեց, թե որ ուժային կառույցի ներկայացուցիչներն են, սակայն ասաց, որ այս պահին քաղաքապետարանում են:

Մեր զրուցակիցն ասաց, որ տեղեկություն չունի նաեւ, թե ինչ են փնտրում փոխքաղաքապետի աշխատասենյակում: Ավելի վաղ «Փաստինֆո»–ն տեղեկություն էր տարածել, որ փոխքաղաքապետ Գեւորգ Սիմոնյանի աշխատասենյակում խուզարկություններ են սկսվել:

Գեւորգ Սիմոնյանը, ավագանու որոշմամբ, փոխքաղաքապետ էր նշանակվել 2022 թվականի փետրվարի 8-ին: Նա ունի բժշկական կրթություն եւ մինչեւ փոխքաղաքապետ դառնալն աշխատել է առողջապահական ոլորտում:

2015–2016 թվականներին աշխատել է «Մեդլայն կլինիկ» բժշկական կենտրոնում՝ որպես տնօրենի տեղակալ։ 2016–2018 թվականներին եղել է «Էկոդեզ» ՍՊԸ-ի տնօրեն։ 2017–2018 թվականներին եղել է «Մեդլայն կլինիկ» բժշկական կենտրոն ՍՊԸ-ի տնօրեն։ 2018 թվականի մայիս-հուլիս ամիսներին աշխատել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունում՝ որպես նախարարի խորհրդական։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031