Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք կրթության վրա էսքան ներդրումներով շանս չունենք ուժեղ տնտեսություն ունենալ, հատկապես ժամանակակից տնտեսություն». Վահրամ Միրաքյան

Մարտ 10,2023 22:55

«Մանթաշով» գործարարների միության նախագահ Վահրամ Միրաքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«ՀՀ-ը կրթության վրա ծախսում է 2,8% ողջ բյուջետային ծախսերից, իսկ այս 2,8 % ի միայն 12 % ը՝ բարձրագույն կրթության վրա: Միջինում Հայաստանը տարին 500$ է ծախսում կրթության վրա, ամեն մարդու հաշվարկով: Օրինակ Վրաստանում այդ թիվը 700$ է ամեն մարդու վրա, Չինաստանում՝ 1200 $, Պորտուգալիայում՝  3000 $, իսկ Իսրայելում 6 750 $: Իսրայելում բյուջետային ամենամեծ ծախսը կրթության վրա է գնում, երկրորդ տեղում նոր բանակն է:

Այս գրառումն այն մասին է, որ մենք կրթության վրա էսքան ներդրումներով շանս չունենք ուժեղ տնտեսություն ունենալ, հատկապես ժամանակակից տնտեսություն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031