Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս է ուսուցումը կազմակերպվելու Օխտարի դպրոցում

Մարտ 13,2023 23:13

Սյունիքի մարզի Օխտարի միջնակարգ դպրոցում մարտի 13-ից մինչեւ 17-ը՝ լրացուցիչ ուսումնական արձակուրդ է ձեւակերպվել։ Այս մասին Aravot.am-ին ասաց  Սյունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Մերի Գանդալյանը։ Նման որոշում կայացվեց  Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի եւ  կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի մարզպետարանում կայացած հանդիպմանը։

Հիշեցնենք՝  մարտի 10-ին վթարվել էր  Օխտարի դպրոցի  ավտոբուսը։  Վթարի հետեւանքով  25 տուժած կա, ուսուցչուհիներից Թամարա Դավթյանը հիվանդանոցում մահացել էր։  Տուժածների մի մասին արդեն դուրս են գրել հիվանդանոցից, բայց նրանք շարունակում են մնալ բժիշկների հսկողության տակ։ Այս պահին 7 երեխա, 4 ուսուցիչ եւ ավտոբուսի վարորդն են ստացինար  բուժում ստանում,  մեկ հոգի տեղափոխվել է մայրաքաղաք։ Երեխաների վիճակը բավարար է, մեծերից երեքի վիճակը  գնահատվում է ծանր, մեկ հոգի վերակենդանացման բաժանմունքում է։

Օխտարի դպրոցում դպրոցում 37 աշակերտ է սովորում, իսկ 25 աշխատակիցներից 13-ը ուսուցիչ են։ «Լրացուցիչ ուսումնական արձակուրդից հետո, մարտի 20-ից 24-ը, այս պահի դրությամբ,  որոշել ենք իրականացնել հեռավար կրթություն։ Կխնդրենք նաեւ մենթոր ուսուցիչներին պարապելու այն մանկավարժների դասաժամերը, որոնք բուժման մեջ են։ Իսկ ամսի 27-ից մինչեւ ապրիլի 2-ը գարնանային արձակուրդներ են։ Հույս ունեմ, ուսուցիչներն ու աշակերտներն  այդ ընթացքում  կազդուրված կլինեն»,- նշեց Մերի Գանդալյանը։

Ըստ մարզի կրթության ոլորտի պատասխանատուի՝ Կապանի բժշկական կենտրոնի հոգեբանն աշխատում է տուժած դպրոցականների հետ։ Իսկ այն երեխաները, որոնք արդեն դուրս են գրվել՝ նրանց համար էլ տնային այցեր են կազմակերպվելու։

 

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031