Լրահոս
Օրվա լրահոսը

Պապիկյանն իր տունը համաձայն է տալ. «Կներկայացնեմ, թե որտեղից ինձ գումարը, ումից եմ վերցրել, որ բանկից եմ վերցրել վարկը, ես ունեցե՞լ եմ այդքան գումար»

Մարտ 15,2023 14:09

«Վարչապետի երեկվա ասածը ես պիտի հաստատեմ եւ հաստատում եմ»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով իր՝ 168 հազար դոլարով 400 հազար դոլարանոց բնակարան ձեռք բերելու հարցին:

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ասուլիսում առաջարկել էր լրագրողներին բանկի հետ գործարք կնքել ու Պապիկյանի տունը 300 հազարով գնել՝ 400 հազար դոլարով վաճառել: Գործարքում մոտ 130 հազար դոլար էլ կշահեր Պապիկյանը:

Այսօր ՊՆ նախարարն ասաց. «Ես այդ ամենին անդրադառնալու եմ իմ հայտարարագրով: Ես դա ամրագրել եմ 2021-ին, փաստաթուղթը ուզել եմ կառուցապատողից, եթե անհրաժեշտություն լինի, դա կհրապարակեմ եւ կտրամադրեմ այն մարմիններին, որտեղ պետք է: Ես վերնագրեր էի կարդում՝ որտեղի՞ց Պապիկյանին 400 հազար դոլար: Իմ գնածից ավելի էժան այդ տարածքում վաճառվել է եւս 300 բնակարան, հիմա հետեւությունները դուք արեք, կամ թող անեն այլ մարմիններ: Ես կներկայացնեմ հայտարարագրով, թե որտեղից ինձ գումարը, ումից եմ վերցրել, որ բանկից եմ վերցրել վարկը, որքան կանխավճար եմ վճարել, այդ կանխավճարը ինչի արդյունքում է գոյացել, ես այդքան աշխատավարձ ստանո՞ւմ եմ, թե՞ չեմ ստանում, ես ունեցե՞լ եմ այդքան գումար իմ հաշվի վրա, թե՞ չեմ ունեցել»:

Aravot.am-ը գրավոր հարցում է ուղարկել Պապիկյանին՝ խնդրելով պարզաբանումներ ու երբ ասացինք՝ ձեր աշխատավարձը տարեկան 23 մլն դրամ է եւ հաշվի վրա այդքան գումար կա, այն չի ծածկում ձեր գնած գույքի արժեքը՝ Պապիկյանը արձագանքեց. «Ես 2022-ին ապրել եմ շուրջ մի տարի, աշխատել եմ, գումար եմ վաստակել, որի մասին դուք ձեր հարցման մեջ…Կպատասխանեմ ձեր հարցմանը: Դրա մասին կտրվեն գրավոր հստակ պատասխաններ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031