Լրահոս
Օրվա լրահոսը

Ահազանգ է ստացվել, որ ավտոմեքենայում 2-ամյա երեխա է արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը

Մարտ 15,2023 15:54

Մարտի 15-ին, ժամը 12։30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղում՝ «Դալմա Գարդեն մոլ» առևտրի կենտրոնի ավտոկայանատեղիում, ավտոմեքենայում երեխա է արգելափակվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ դուրս են բերել Դ. Դ.-ին (ծնված 2021 թ․):

ՀՀ Ներքին գործերի նախարարության
փրկարար ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031