Լրահոս
Օրվա լրահոսը

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում մեկնարկում է գարնանային ճամբարը 

Մարտ 16,2023 17:12

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում մարտի 20-ից կմեկնարկի գարնանային կրթամշակութային ճամբարը: Գրադարանում մեկնարկած ծրագիրը կգործի դպրոցական արձակուրդների ընթացքում՝ հնարավորություն ընձեռելով 6-13 տարեկան երեխաներին ունենալ հագեցած առօրյա և մասնակցել բազմաբովանդակ միջոցառումների:

Երկշաբաթյա տևողությամբ ծրագիրն իր մեջ ներառում է ստեղծագործությունների ընթերցումներ, գրքի շուրջ քննարկումներ: Երեխաները հնարավորություն կունենան մասնակցելու թատերական ու երաժշտական դասերի, զարգացնելու կիրառական արվեստում իրենց փորձառությունը: Ծրագրով նախատեսված ինտերակտիվ, հետաքրքրաշարժ և ժամանցային դասընթացները նպատակ ունեն ընդլայնելու դպրոցականների աշխարհայացքը, փոխանցելու հաղորդակցական, քննադատական մտածողության հմտություններ: Գրադարանում նախատեսվող դասընթացներից բացի կլինեն նաև այցեր թանգարաններ ու թատրոններ, Երևանի այլ պատմամշակութային հաստատություններ: Այս ձևաչափով ճամբարը ոչ միայն երեխաներին կրթելու, այլև՝ գրադարանի աշխատանքներին ծանոթացնելու, գրքի ու ընթերցանության նկատմամբ սերն ու հետաքրքրվածությունը մեծացնելու նպատակ ունի՝ այդ ամենը զուգահեռելով նոր ընկերների ձեռքբերման հետ:

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031