Լրահոս
Օրվա լրահոսը

Հայրավանք համայնքի ղեկավարը հողակտորը աճուրդում 15 հազար դրամով վաճառել էր որդուն

Մարտ 20,2023 10:57

Aravot.am-ի տեղեկություններով, ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ մարզի Հայրավանք համայնքի նախկին ղեկավար՝ Դավիթ Բ․–ն (մահացել է 2020 թվականին-Ա․Դ․), իր պաշտոնավարման տարիներին՝ 1996-2016 թվականներին կատարել է ապօրինություններ։

Մասնավորապես, 2007թ-ին, նախապես տեղեկանալով, որ «Ղ-Տելեկոմ» ՓԲԸ-ն կապի որակը բարելավելու նպատակով ցանկանում է ալեհավաքային աշտարակ տեղադրել Հայրավանք համայնքի վարչական տարածքում եւ երկարաժամկետ վարձակալելու է հողակտոր, իր որդու՝ Ս․ Բ-ի անունով սեփականաշնորհել է համայնքի սեփականություն հանդիսացող 0,12 հա հողակտոր, որը հետագայում վարձակալությամբ հատկացրել է նշված ՓԲԸ-ին:

Համայնքի ղեկավար հայրը այնուհետեւ վերը նշված համայնքի սեփականություն հանդիսացող 0,12 հա հողակտորը 15.000 դրամով վաճառել է աճուրդում հաղթող ճանաչված որդուն՝ Ս․Բ․-ին՝ նրա հետ նրա հետ կնքելով առուվաճառքի պայմանագիր: Սեփականաշնորհման վկայականը ձեռք բերելուց հետո, 2007 թվականի հոկտեմբերին՝ Ս.Բ․-ի եւ «Ղ-Տելեկոմ» ՓԲԸ-ի միջեւ կնքվել է հողակտորի վարձակալության պայմանագիր՝ 40.000 դրամ վարձավճարով, նշված ՓԲԸ-ից ստանալով շուրջ 7.000.000 դրամ եկամուտ։

Փաստաթղթերը ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե:

 

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031