Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂ-ում միջազգային առաքելություն տեղակայելու համար անհրաժեշտ կլինի կողմերի համաձայնությունը. Զախարովա

Մարտ 23,2023 16:53 Share

Լեռնային Ղարաբաղում նոր՝ միջազգային առաքելություն տեղակայելու համար անհրաժեշտ կլինի Հայաստանի և Ադրբեջանի համաձայնությունը: Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Նրա խոսքով՝ այս պահին կողմերի համաձայնություն չկա, և միասնական դիրքորոշում եղել է միայն ԼՂ-ում ռուս խաղաղապահներ տեղակայելու հարցում:

Զախարովան հավաստիացրել է, որ ռուս խաղաղապահները հետևողական ջանքեր են գործադրում տարածաշրջանում կայունություն և անվտանգություն ապահովելու և նոր էսկալացիան կանխելու համար: Այնուամենայնիվ, նրա խոսքով՝ շատ բան կախված է հենց կողմերի քաղաքական կամքից և իրական տրամադրվածությունից:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել