Լրահոս
Օրվա լրահոսը

Ներում չի լինելու. ապրանքների մանրածախ վաճառքի գներն արագ կարգավորելու հանձնարարական է տրվել. Գուրգեն Ներսիսյան

Ապրիլ 04,2023 14:00 Share

Արցախի Հանրապետության պետնախարար Գուրգեն Ներսիսյանի ֆեյսբուքյան գրառումը

Շրջկենտրոններում և համայնքներում ապրանքների մանրածախ վաճառքի գները շարունակում են խնդրահարույց մնալ, դրանք արագ կարգավորելու հանձնարարական է տրվել

Այսօր հանձնարարվել է ԱՀ պետական տեսչությունների կառավարման կոմիտեին՝ ստուգումներ կատարել նաև շրջկենտրոններում և համայնքներում՝ ապրանքների մանրածախ վաճառքի գնաճի, ապրանքաշրջանառության հատուկ կարգի խախտումները վեր հանելու, իրավախախտների նկատմամբ վարչական վարույթներ հարուցելու և այդպիսի խախտումները բացառելու համար:

Ինչպես ցույց է տալիս փորձը, առանց պետության կողմից կոշտ վարչական մեթոդներ և հարկադրանքի միջոցներ կիրառելու՝ տնտեսվարող սուբյեկտները օրինական դաշտ չեն մտնում:

Որևէ զիջում և ներում չի լինելու տնտեսվարող այն սուբյեկտներին, ովքեր չարաշահում են ստեղծված իրավիճակը, առավել ևս երբ նման մոտեցում է ցուցաբերվում շրջաններում, գյուղական բնակավայրերում:

Հանձնարարվել է նաև հումանիտար ճանապարհով ստացված սննդամթերքը և բանջարեղենը առաջնահերթ մատակարարել շրջաններին, որից հետո միայն Ստեփանակերտ քաղաքին:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930