Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ-ում ելույթ ունեցող ցանկացած անձ իրավունք ունի հայտարարելու, որ «ռեժիմը հանցագործ է» կամ որ «խորհրդարանը ղեկավարում են խուլիգանները». Դանիել Իոաննիսյան

Ապրիլ 04,2023 22:20 Share

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ես կդժվարանամ ասեմ, թե ով է ավելի հեռու մարդու իրավունքներից` ՄԻՊ ընդդիմության թեկնածու Էդգար Ղազարյանը, թե ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։

Բայց ես չեմ կարող չասել, որ Ազգային ժողովում ելույթ ունեցող ցանկացած անձ իրավունք ունի հայտարարելու, որ «ռեժիմը հանցագործ է» կամ որ «խորհրդարանը ղեկավարում են խուլիգանները»։ Դրանք քաղաքական գնահատականներ են և անկախ դրանց հետ համաձայն լինելու կան չլինելու հանգամանքից, որևէ մեկը չի կարող արգելել ՄԻՊ թեկնածուին նման կարծիքներ արտահայտել (տես ՍԴՈ 997 որոշումը)։

Էլ ավելի անընդունելի է այդ արտահայտությունները պատճառ բռնելով մի խումբ ՔՊ-ականներով տապալել Մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նիստը։

Ընդորում, զավեշտալի է, որ ՔՊ խմբակցության քարտուղարը, ոչ միայն ինքն է անցնում արդեն կոնկրետ անձին (ՄԻՊ թեկնածուին) վիրավորելուն, այլև դժգոհում է հանձնաժողովի նիստի վարումից այն պայմաններում, երբ գլխավոր խանգարողը ու ամենաբարձր գոռացողը հենց ինքն է։

Մաչոյական սպառնալիքներն ու «քուչի բազառի»` բախում հրահրող ոճը վատագույն ձևն էր, որով ՔՊ խմբակցության քարտուղարը կարող էր ընդդիմանալ Էդգար Ղազարյանի քաղաքական հայտարարություններին»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930