«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը
Լրագրողի հասցեին այս մեկնաբանությունը գրել (ապա ջնջել) է ՆԳՆ Արտաշատի ՀՔԲ պետ Կառլեն Հովհաննիսյանը, որը, միաժամանակ, ՌՈ նորանշանակ պետ Արամ Հովհաննիսյանի որդին է։
«Իրազեկ քաղաքացիների միավորումը» օրվա մեջ ՆԳ նախարարին գրություն կուղարկի` պահանջելով կարգապահական պատասխանատվության կանչել Կառլեն Հովհաննիսյանին։
Հ.Գ. Կառլեն Հովհաննիսյանի որոշ ենթականեր հիմա դատվում են վարորդականի քննության դիմաց կաշառք վերցնելու համար (գործը դատարանում է)։ Տենաս, իր մեջքի հետևո՞ւմ են վերցրել կաշառքը։



















































