Լրահոս
Օրվա լրահոսը

Վեհափառ Հայրապետին այցելեցին երեք կուսակցութեանց ներկայացուցիչները

Ապրիլ 05,2023 23:50 Share
Աջակցեք aravot.am-ին

Երեքշաբթի, 4 Ապրիլ 2023-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսին այցելեցին Սոցիալ Դեմոկրատ Հնչակեան Կուսակցութեան (Ս.Դ.Հ.Կ.), Հայ Յեղափոխական Դաշնակցութեան (Հ.Յ.Դ.) եւ Ռամկավար Ազատական Կուսակցութեան (Ռ.Ա.Կ.) ներկայացուցիչները։ Հանդիպման գլխաւոր նիւթը 24 Ապրիլին Հայոց Ցեղասպանութեան ոգեկոչումն էր։

Յայտնենք, որ այս տարի երկու հիմնական նախաձեռնութիւններ պիտի ներառէ Ապրիլեան ոգեկոչումը.-

ա) 23 Ապրիլի երեկոյեան, Անթիլիասի Մայրավանքին մէջ ժողովրդային հաւաք։

բ) 24 Ապրիլի առաւօտեան, Ս. Գրիգոր Լուսաւորիչ Մայր Տաճարին մէջ Ս. եւ Անմահ Պատարագ եւ Սրբոց Նահատակաց յուշարձան-մատրան առջեւ Բարեխօսական կարգ։

Մանրամասնութիւնները պիտի փոխանցուին յառաջիկային։

 

ՀԱՅ ԵԿԵՂԵՑԻ
ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹԻՒՆ
ԱՆԹԻԼԻԱՍ – ԼԻԲԱՆԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: