Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես ունեմ ինֆորմացիա եւ իմ ինֆորմացիան շատ հստակ է, ադրբեջանցին է սպանել». Նարեկ Ղահրամանյան

Ապրիլ 18,2023 17:42

Հայտնի է, որ Կապանում սպանվել է ԶՊՄԿ-ի պահնորդը: Այսօր լրագրողները ՔՊ խմբակցության պատգամավոր Նարեկ Ղահրամանյանին հարցրեցին՝ դուք ի՞նչ տվյալներ ունեիք, որ ասում էիք՝ ադրբեջանցին է սպանել նրան, որովհետեւ Քննչական կոմիտեն ասում է, որ նման տեղեկություն չկա ու չի հաստատում այդ տեղեկությունը: Նա պատասխանեց. «Տեղեկություն կա: Դե կարող է որոշակի գործընթացներ է պետք ՔԿ-ին հաստատելու համար: Ես ունեմ ինֆորմացիա եւ իմ ինֆորմացիան շատ հստակ է»:

Նարեկ Ղահրամանյան

Հարցին՝ ի՞նչ եք կարծում, ադրբեջանցուն մեղադրանք կառաջադրվի՞ լուրը հաստատվելու դեպքում՝ նա արձագանքեց. «Ո՞նց կարող է պատահի, ՀՀ-ում քաղաքացիական մարդ է սպանվել: Ո՞նց կարող է մեղադրանք չառաջադրվի»:

Հարցին՝ Բայրամովը պահանջել է, որ նրանց վերադարձնեն, հնարավո՞ր է վերադարձնեն Ադրբեջանին՝ նա պատասխանեց, որ ապագան չի կարող կանխատեսել, բայց վստահ է, որ նրան մեղադրանք կառաջադրվի ու կդատապարտվի. «Նա է սպանել»:

Դիտարկմանը, որ դատախազությունն էլ է ասում՝ չկան տվյալներ, որ ադրբեջանցին է սպանել՝ Ղահրամանյանը պատասխանեց. «Չկա՝ կլինի ուրեմն, դա իրենց թերացումն է, որ չկա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930