Լրահոս
Օրվա լրահոսը

Այսօր Եվրոպայի առաջնությունում պայքարն են սկսել հունահռոմեական ոճի ըմբիշները

Ապրիլ 21,2023 16:23

Զագրեբում մեկնարկել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը, որին Հայաստանի ազգային հավաքականը մասնակցում է ամբողջական կազմով:

Այսօր մրցագորգը տրամարդրվել է հինգ քաշային կարգերի ներկայացուցիչներին: Հայաստանից պայքարի մեջ ներգրավված են 55 կգ քաշային Ռուդիկ Մկրտչյանը, 63 կգ՝ Հրաչյա Պողոսյանը, 77 կգ՝ Մալխաս Ամոյանը, 87 կգ՝ Վիգեն Նազարյանը եւ 130 կգ՝ Դավիթ Օվասապյանը:

Մեր տղաներից Վիգեն Նազարյանը եւ Դավիթ Օվասապյանն արդեն անցկացրել են մեկնարկային գոտեմարտերը եւ հաղթել, համապատասխանաբար,  լեհ եւ գերմանացի մրցակիցներին:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930