Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր բանակը հայկական բանակ չի եղել, եւ բոլորդ լավ գիտեք դա»․ Խաչատուր Սուքիասյան

Ապրիլ 21,2023 17:26

«Բանակը դառնում է հայկական։ Մեր բանակը հայկական բանակ չի եղել, եւ բոլորդ լավ գիտեք դա։ Որ նստած հեռախոսներով տեղեկություններ են հաղորդել այլ երկրների»,-ԱԺ արտահերթ նիստում կառավարության ծրագրի կատարման 2022թ․-ի ընթացքի մասին զեկույցի քննարկման ժամանակ այսօր, դիմելով ընդդիմությանը, ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։

«Ձեր ժամանակ է եղել նման բանակ։ Հիմա կառուցելով գնում ենք՝ որքան հնարավոր է»,-նշեց նա։

Ապա Խաչատուր Սուքիասյանը դիմեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Ագնեսա Խամոնյանին, որը հայտարարել էր՝ իշխանությունը թաքցրել է Ադրբեջանի հետ բանակցածը եւ մինչեւ հիմա պարզ չէ, թե Ալիեւի հետ ութ անգամ հանդիպած Նիկոլ Փաշինյանն ինչ է բանակցել։

«Ձեր երկրորդ ու երրորդ նախագահները,  որ հետներն ադրբեջաներեն լավ խոսում էին, ժպտում էին, բա ի՞նչ էին բանակցում։ Ասեք իմանանք»,-հարցադրում արեց Խաչատուր Սուքիասյանը։

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930