Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյան․ «Եթե եկեղեցու հարաբերությունները կառավարության հետ լավ չեն, ուրեմն եկեղեցու հարաբերությունները լավ չեն Աստծո հետ»

Ապրիլ 21,2023 20:44

«Անընդհատ փորձ են անում ներկայացնել, թե Հայ առաքելական եկեղեցու հարաբերությունները կառավարության հետ լավ չեն, խնդիրներ կան այդ հարաբերություններում։ Տարօրինակ ու աղմկոտ հայտարարություն եմ անելու՝ եթե եկեղեցու հարաբերությունները կառավարության հետ լավ չեն, ուրեմն եկեղեցու հարաբերությունները լավ չեն Աստծո հետ։ Դա համաձայն քրիստոնական տեսության»,- ԱԺ արտահերթ նիստում կառավարության ծրագրի կատարման 2022թ․-ի ընթացքի մասին զեկույցի  քննարկման ժամանակ այսօր հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց․ «Ապացուցելու համար մեջբերեմ Պողոս առաքյալի՝ հռոմեացիներին ուղղված թղթի 13-րդ համարից․ չկա իշխանություն, որ աստծուց չլինի, եւ եղած իշխանություններն աստծուց են կարգված։ Ով հակառակում է իշխանությանը, աստծո հրամանին է հակառակում։ Թող եկեղեցին իր էության, տեսության եւ հավատի մասին մտածի։ Աստված մեզ օգնի պահպանել, զարգացնել եւ հզորացնել, խաղաղություն բերել ՀՀ-ին»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930