Լրահոս
Օրվա լրահոսը

Team-ը որդեգրել է շրջակա միջավայրի պահպանման քաղաքականություն

Ապրիլ 22,2023 10:58

22 ապրիլի, 2023 Ապրիլի 22-ին ամբողջ աշխարհում նշվում է  «Երկրի օրը»։ Հավատարիմ լինելով իր՝ Շրջակա միջավայրի պահպանման քաղաքականությանը՝ Team Telecom Armenia-ն ամփոփել է այդ ուղղությամբ իրականացրած ծրագրերը։

Երկրի օրը միավորում է միլիոնավոր մարդկանց ամբողջ աշխարհում՝ բնության պահպանության և Երկիր մոլորակի մաքրության ապահովման լուծումներ գտնելու և միջոցառումներ ձեռնարկելու շուրջ։ Այս տարի այն նշվում է “Invest in our Planet” խորագրի ներքո։

Որպես շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատու վերաբերմունք որդեգրած ընկերություն՝ Team-ն արդեն մի քանի տարի է, ինչ անցում է կատարել էներգաարդյունավետ լուծումների՝ կապի և հաղորդակցության էներգապահովման համար օգտագործելով արևային էներգիա՝ նվազեցնելով  ջերմոցային գազերի արտանետումները։

Ընկերության ավտոպարկը շարունակում է համալրվել  էլեկտրամոբիլներով․ 2022թ-ին ձեռքբերած մեքենաների 98%-ը էլեկտրամոբիլներ են, որոնք աշխատում են անձայն շարժիչներով և զրոյական արտանետումներով։

Ներկայացնելով ընկերության բնության պահպանության ուղղությամբ տարվող աշխատանքները՝ Team Telecom Armenia ընկերության տնօրեն Հայկ Եսայանը նշեց, որ յուրաքանչյուր ընկերություն պարտավոր է վարել ռեսուրսախնայող գործունեություն, նվազագույնի հասցնել իր գործունեության հետևանքով առաջացող շրջակա միջավայրի հնարավոր աղտոտվածությունը՝ շեշտելով, որ իրենց ռազմավարական ծրագրերը մշակելիս այս ուղղությանը շատ մեծ կարևորություն և առաջնահերթություն են տվել։

Team-ում ներդրվել է ռեսուրսների շրջանաձև օգտագործման հայեցակարգ  (circularity), և թվային աղբի ստեղծումից խուսափելու համար ընկերությունը վերանորոգում և կրկնօգտագործում է  կապի ապահովման սարքերը՝ դրանք աղբավայր ուղարկելու փոխարեն։ Նշենք, որ կրկնօգտագործումների և վերամշակումների շնորհիվ Ընկերության թափոնների և օգտագործվող թղթի քանակը նույնպես էականորեն կրճատվել է, իսկ վաճառակետերում ներդրվել են E-sim և E-pen տեխնոլոգիաները։

Այսօր Team Telecom Armenia-ի վաճառքի և սպասարկման որոշ կենտրոններում անցկացվում է նաև էկոլոգիական հարցախույզ (quiz), որի մասնակիցները ստանալու են նվերներ։ Հարցախույզի անցկացման վայրերին և պայմաններին ծանոթացեք այստեղ։

«Երկրի օրն» առաջին անգամ նշվել է 1970 թվականի ապրիլի 22-ին։

Team Telecom Armenia-ն ՀՀ տարածքում տրամադրում է ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ։ 2021 թվականից ընկերությունը սկսել է տարածաշրջանում եզակի՝ 25 Գբ/վ արագությամբ 25G-PON տեխնոլոգիայով NGN (Next Generation Network) ցանցի կառուցումը: Առաջիկայում այս ցանցին կմիացվեն Հայաստանի ողջ տարածքում գործող բջջային կայանները, ինչի շնորհիվ զգալիորեն կբարելավվի նաև շարժական կապի որակը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930